Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Բոսնիա և Հերցեգովինային
Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Բոսնիա և Հերցեգովինային
09:50     05 10 2024    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Բոսնիա և Հերցեգովինայում բնական աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է նախարարության X-ի էջում զետեղված հաղորդագրության մեջ։

«Խոր վշտով տեղեկացանք Բոսնիա և Հերցեգովինայի Յաբլանիցա քաղաքում սողանքների և ջրհեղեղների հետևանքով առաջացած ավերածությունների մասին, որոնց հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, վիրավորվել և անհետ կորել: Մենք մեր ցավակցությունն ենք փոխանցում զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում և մեր համերաշխությունն ենք հայտնում Բոսնիա և Հերցեգովինային»,- ասված է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ