Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։
«Մինչ օրս ոչ մի երկիր, որը տուժել է օկուպացիայից և պատերազմներից, նման տեմպերով և որակով չի իրականացրել վերականգնողական աշխատանքներ»,- ասել է պետության ղեկավարը։ Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ այդ աշխատանքներն իրականացվում են լայնածավալ ու շատ ճշգրիտ պլանների հիման վրա։
Անդրադառնալով Ջաբրայիլի շրջանի Հորովլու գյուղում կատարված աշխատանքներին` նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Ինչպես գիտեք, Հորովլուն նույնպես ազատագրվել է Ջաբրայիլ քաղաքի հետ նույն օրը։ Մի քանի ամսից, հավանաբար հաջորդ տարվա առաջին կիսամյակում, քաղաքացիները կվերադառնան Հորովլու»։