Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական մամուլին, այս մասին նա հայտարարել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում պետք է դադարեցնել մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն:
«Հայաստանում կա այդ բանը, օրինակ, եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար՝ ասել՝ «դու թուրք ես»: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը. ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում ու ընկալում», - նշել է ՀՀ վարչապետը:
«Ես ուզում եմ համաձայնություն արտահայտել մի հայտարարության հետ, որը վերջերս հնչել էր Թուրքիայում, իսկ գաղափարը հետևյալն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը հենց այդ երկրների անվտանգության, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով ու սա շատ կարևոր բանաձև է», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: