Ադրբեջանցի գեներալը Մոսկվայում խոսել է Հայաստանի հանցագործությունների մասին
 Ադրբեջանցի գեներալը Մոսկվայում խոսել է Հայաստանի հանցագործությունների մասին
09:54     10 12 2022    
Դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին, նիստում Ադրբեջանի Հանրապետությունը ներկայացրել է ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը։

Իր ելույթում Հուսեյն Մահմուդովը հանգամանորեն խոսել է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ 30 տարվա ընթացքում իրականացրած հանցագործությունների մասին։ Նա ընդգծել է, որ օկուպացիայից ազատագրված տարածքներում անվտանգության ապահովումը և այնտեղ վերականգնողական աշխատանքների իրականացումը Ադրբեջանի կառավարության առաջ ծառացած հիմնական խնդիրներից մեկն է։

Գեներալը նշել է, որ հայկական զինված կազմավորումների կողմից տեղադրված ականները դանդաղեցնում են օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքների առաջընթացը։ Նա ընդգծել է, որ հակամարտության ավարտից մինչ այժմ ականների պայթյունից զոհվել և վիրավորվել է 268 ադրբեջանցի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հուսեյն-Մահմուդով  


Լրահոս