Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է երևանյան «Հրապարակ» թերթը։
«Մոտ 16 մլն դրամ (41 հազար դոլար - խմբ.) արժողությամբ վերելակ է ձեռք բերվում, թանկարժեք գորգեր, մարմարե սալիկներ, որպեսզի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատեն ավելի հարմարավետ ու շքեղ պայմաններում։ Բացի այդ, 17,5 մլն դրամ (45 հազար դոլար - խմբ.) հատկացվել է Կառավարության շենքի ջեռուցման համակարգի վերանորոգման համար, որպեսզի Փաշինյանն ու Հարությունյանը հանկարծ ձմռանը չսառեն»,- գրում է թերթը։