Փոխնախարար. Հայաստանը խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Ադրբեջան ուղարկելուն
  Փոխնախարար.  Հայաստանը խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Ադրբեջան ուղարկելուն
11:33     08 12 2022    
Ադրբեջանը բազմիցս հրավիրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությանը ազատագրված տարածքներ, սակայն Հայաստանը խոչընդոտել է դրան։

Այս մասին Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ԱՀ Ազգային հանձնաժողովի, Ադրբեջանի ԻԿՕՄՕՍ-ի ազգային կոմիտեի և ԱԴԱ համալսարանի զարգացման և դիվանագիտության ինստիտուտի համատեղ կազմակերպած՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների դերը մշակութային արժեքների պաշտպանության գործում և դրանց կիրառման բարելավման ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողովում։

Փոխնախարարը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին Իսլամական կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ISESCO) տեխնիկական առաքելություն է ուղարկել Ադրբեջանի ազատագրված տարածքներ։

Մ.Մամեդգուլիևը նշել է, որ ադրբեջանական կողմը կողմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկելուն՝ գնահատելու ազատագրված տարածքներում մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացումը։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը չխոչընդոտի այս գործընթացին»,- հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՅՈՒՆԵՍԿՕ  


Լրահոս