Հայկական բանակում կներդրվի ատեստավորման համակարգ
Հայկական բանակում կներդրվի ատեստավորման համակարգ
14:01     07 12 2022    
Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է բանակում ատեստավորման ներդրման նախագիծը։ Նախագծի համաձայն՝ պայմանագրային զինծառայողները պետք է ատեստավորում անցնեն՝ աշխատավարձի բարձրացումներ ստանալու համար

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին գրում են հայկական լրատվամիջոցները։

Հավելավճարը կստանա զինվորականները, որոնք անմիջականորեն ներգրավված կլինեն մարտական առաջադրանքների պլանավորման, վերահսկման և կատարման մեջ: Հավելյալ վճարը ստանալու համար նրանք պետք է ատեստավորում անցնեն երեք տարին մեկ անգամ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ատեստավորմանը կամավոր կարող են մասնակցել պայմանագրայինները, որոնք արդեն որոշակի պաշտոններ են զբաղեցնում։ Ցանկացած պաշտոնի համար առաջին անգամ դիմող կամ պահեստ արձակվածներից ծառայության վերադարձնողների համար ատեստավորումը պարտադիր կլինի 3 ամիս հետո։

Հավելավճարի չափը կսահմանվի կառավարության որոշմամբ։ Միջին հաշվով, ըստ նրա, պայմանագրայինների աշխատավարձը կարող է կազմել մոտ 316 հազար դրամ (մոտ 800 դոլար – խմբ.)։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բանակ  


Լրահոս