Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովը հետևել են զորավարժություններին
 Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովը հետևել են զորավարժություններին
15:40     06 12 2022    
Այսօր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մարտավարական զորավարժություններում անցկացվել է «Բարձր մակարդակի դիտորդի օր»։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին հետևել են պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մուսա Ավսեվերը, Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Աթիլլա Գյուլենը, Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենտ Թաթլըօղլուն և ադրբեջանական բանակի բարձրաստիճան սպաներ։

Զորավարժությունները շարունակվում են։
Zinvor.info

Հեշթեգներ. Հուլուսի-Աքար   Զաքիր-Հասանով