Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, երկու եղբայրական երկրների զինծառայողները՝ զորավարժությունների հերթական փուլում կատարել են նախատեսված խնդիրները, որոնք անցկացվել են դեկտեմբերի 5-ին։
Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև կնքված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 5-ին ժամանել է Ադրբեջան՝ հետևելու համատեղ զորավարժություններին։
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումները՝ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ կատարում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ: