Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։
Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, երկու երկրների պաշտպանության նախարարները անցել են պատվո պահակախմբի առջևով։ Հնչել են Ադրբեջանի և եղբայրական Թուրքիայի օրհներգերը։
Դիմավորման արարողությունից հետո պաշտպանության նախարարը և նախարարության ղեկավար կազմը հանդիպել են թուրքական պատվիրակության հետ։
Ողջունելով հյուրերին՝ Զ.Հասանովը նշել է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացումը և ընդգծել այս ուղղությամբ տարվող աշխատանքների հետագա ընդլայնման կարևորությունը։
Հանդիպմանը նշվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ Բաքվում, Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջաններում անցկացվող «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունների հատուկ նշանակությունը։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։