ԱՀ ՊՆ. Հարավային սահմաններում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ-երի զորավարժությունները - ՎԻԴԵՈ
  ԱՀ ՊՆ.  Հարավային սահմաններում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ-երի զորավարժությունները -  ՎԻԴԵՈ
11:21     05 12 2022    
Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ տարբեր տիպի զորքերի անձնակազմի, մարտական և հատուկ ինժեներա-սակրավոր տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի Զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ անցկացվող զորավարժությունները ընդգրկում են՝ Բաքու քաղաքը և Աստարա, Ջաբրայիլ և Իմիշլի շրջանների տարածքները։

Սցենարի համաձայն՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները՝ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ իրականացնում են ուսումնա-մարտական տարբեր առաջադրանքներ։

Զորավարժություններում, հաշվի առնելով ժամանակակից մարտի վարման գործողությունների մեթոդները, տարբեր առաջադրանքներ են կատարվում՝ մարտական գործողություններում հրետանու, ավիացիայի և այլ տեսակի զորքերի կիրառման, փոխկապակցվածության կազմակերպման, անցումներ կատարելու համար գետերի վրայով պոնտոնային կամուրջների կառուցման, ինչպես նաև պայմանական հակառակորդի պաշտպանության խորքում դեսանտի իջեցման վերաբերյալ։

Համատեղ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է՝ զորքերի փոխգործակցության մարտական համախմբվածության ապահովմանը, կառավարման կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս