Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։
2022 թվականի համատեղ միջոցառումների հաստատված պլանի համաձայն՝ անձնակազմի գլխավոր տնօրինության գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական աջակցության վարչության զինծառայողների, ինչպես նաև կոմիտեի մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ, օկուպացիայից ազատագրված տարածքներում հանդիպումներ են անցկացվել զինծառայողների հետ։
Հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկումներ են անցկացվել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ «Ազգային և հոգևոր արժեքների պահպանում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ադրբեջանական գաղափարախոսության հիման վրա», «Իսլամի դերը երիտասարդության դաստիարակության գործում», «Խղճի ազատությունը Ադրբեջանի օրենսդրության մեջ և պետական-կրոնական հարաբերություններ», տրվել են պատասխաններ զինծառայողներին հետաքրքրող հարցերին։