Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
«Իսկ մեր կողմից բազմաթիվ դիմումների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կապված նրա հետ, որպեսզի նրանք չօգտագործեն այդ սխալ անվանումները, ընդհանրապես անհասկանալի է։
ԱՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պնդում է, որ մեր բնակավայրերի անվանումների ոչ ճիշտ օգտագործումը, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի տարածք» տերմինի օգտագործումը ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի պաշտոնական տեղեկության մեջ, որը հրապարակվել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, տարածքը նշանակված է որպես «Լեռնային Ղարաբաղի տարածք, հանդիսանում է «Ղարաբաղի տնտեսական շրջանը և ադրբեջանական բնակավայրերի պաշտոնական անվանումները, որոնք նշվում են որպես «Մարդակերտ» և «Մարտունի», համապատասխանաբար՝ ԱԳԴԵՐԵ և Խոջավենդ են։
Կոչ ենք անում Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը՝ համապատասխան հաղորդագրություններում մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի անվանումները նշել ճիշտ տեղանուններով»,- ասված է հաղորդագրության մեջ։