ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից մեր հորդորների անտեսումը ափսոսանք է առաջացնում. Ադրբեջանի ՊՆ
 ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից մեր հորդորների անտեսումը ափսոսանք է առաջացնում.  Ադրբեջանի ՊՆ
11:16     02 12 2022    
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից մեր հորդորների անտեսումը ափսոսանք է առաջացնում:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերի անունները շինծու հայկական տեղանուններով նշելը, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտության օգտագործումը։

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին պաշտոնական հաղորդագրություններում սխալ ձևակերպումներ չօգտագործել Ադրբեջանի տարածքների անվանումները նշելիս։

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի 01.12.2022 թ.-ի պաշտոնական հաղորդագրության մեջ որպես «Լեռնային Ղարաբաղի տարածք» նշված տարածքը Ղարաբաղի տնտեսական շրջանն է, իսկ որպես «Մարտակերտ», «Մարտունի», «Մատաղիս» և «Գետավան» նշված ադրբեջանական բնակավայրերի պաշտոնական անվանումները՝ համապատասխանաբար ԱԳԴԵՐԵ, ԽՈՋԱՎԵՆԴ, ՍՈՒԳՈՎՈՒՇԱՆ և ԳՈԶԼՈՒՔՅՈՐՓՅՈՒ» է, նշում է գերատեսչությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս