Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, Քերիմ Վելիևը Քևին Սթիթի այցը օկուպացիայից ազատված շրջաններ՝ 2021 թվականին Ադրբեջանում գտնվելու ժամանակ, գնահատել է որպես երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վառ օրինակ։
Խոսելով միջազգային խաղաղապահ գործողություններին ադրբեջանական բանակի զինծառայողների մասնակցության մասին՝ Վելիևն ընդգծել է, որ Ադրբեջանն այն գործընկեր երկրներից է, որը վերջիններից մեկը իր խաղաղապահներին դուրս բերեց Աֆղանստանից՝ պատշաճ կերպով կատարելով իր պարտավորությունները։
Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են կատարել «Նահանգի հետ գործընկերության ծրագրի» շրջանակներում ադրբեջանական բանակի և Օկլահոմա նահանգի Ազգային գվարդիայի միջև իրականացվող համատեղ միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։