Ադրբեջանի ՊՆ. Մեր բնակավայրերը դեռևս կոչվում են հորինված հայկական տեղանուններով
  Ադրբեջանի ՊՆ.  Մեր բնակավայրերը դեռևս կոչվում են հորինված հայկական տեղանուններով
09:14     28 11 2022    
«Ափսոսանքով տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված ՌԴ խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկության մեջ ադրբեջանական բնակավայրերի անունները դեռևս նշվում են հորինված հայկական տեղանուններով: Բացի այդ, անցանկալի է պարբերաբար հիշատակել Ղարաբաղի տնտեսական շրջանը որպես «Լեռնային Ղարաբաղի տարածք»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

«Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանը պաշտոնապես ցուցակ և քարտեզ է տրամադրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին և ներկա հրամանատարությանը, ինչպես նաև թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնին: Ադրբեջանը բազմիցս դիմել է պաշտոնական տեղեկատվության մեջ այս անունների օգտագործման վերաբերյալ։

Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում ժամանակավոր տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ նշել մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի անվանումները՝ մեր պաշտոնական դիմումում նշված ճիշտ տեղանուններով:

Ռուսական կողմի ուշադրությանն ենք ներկայացնում, որ ադրբեջանական բնակավայրերի պաշտոնական անվանումները, որոնք նրանք 2022 թվականի նոյեմբերի 26-ի իրենց պաշտոնական տեղեկատվության մեջ անվանել են «Մարտակերտ» և «Մարտունի», համապատասխանաբար Աղդերե և Խոջավենդ են», - ասված է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս