Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է նոյեմբերի 25-ին՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։
«Այժմ մենք գտնվում ենք Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ խորհրդակցությունների վերջին փուլում։ Այն ավարտված է ավելի քան 90 տոկոսով: Մենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր չենք ստորագրել: Փոխարենը մենք նախընտրեցինք երկկողմ համագործակցության ձևաչափը»,- ասել է պետության ղեկավարը։
Խոսելով Արևելյան գործընկերության մասին՝ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանն այս գործընկերությունը համարում է Եվրամիության հետ համագործակցության տարրերից մեկը, այլ ոչ թե ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հարթակ։