Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներին և լրագրողներին ասել է ԱՀ ՊՆ գնդապետ-լեյտենանտ Ջավիդ Ջաբբարովը։
Նրա խոսքով, Լաչինի շրջանի Սարըբաբա բարձունքում հայտնաբերված ականները արտադրվել են Հայաստանի կողմից 2021 թվականին. «Դրանք ֆուգասային տիպի հակահետևակային ականներ են։ Այստեղ տեղադրվել են Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո՝ 2021 թվականի առաջին շաբաթվա ընթացքում»։
Նշենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ռազմական կցորդները և ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Լաչինի շրջանի Սարիբաբա բարձունքում ականների հայտնաբերման վայր։