Գեներալ-լեյտենանտ. Ադրբեջանը նվազեցրել է ռուսական ռազմական արդյունաբերությունից կախվածությունը
  Գեներալ-լեյտենանտ.  Ադրբեջանը նվազեցրել է ռուսական ռազմական արդյունաբերությունից կախվածությունը
13:57     24 11 2022    
Ադրբեջանը նվազեցրել է ռուսական ռազմական արդյունաբերությունից կախվածությունը, որը դարձել է ավանդական նախկին խորհրդային շատ հանրապետությունների համար, այդ թվում՝ գնելով և օգտագործելով մինչ այժմ ոչ սովորական պատերազմ վարելու միջոցներ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ազգային պաշտպանության համալսարանի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Հեյդար Փիրիևը։

Այդ միջոցները անօդաչու թռչող սարքեր էին, որոնք օգտագործվում էին հակառակորդի կարճ և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերելու և ոչնչացնելու, հետախուզության ու հարձակվման և հակառակորդի ռազմական տեխնիկան ու կենդանի ուժի ոչնչացնելու համար:

«Թշնամու պատկանող զենքի պահեստների և հրթիռային համակարգերի ոչնչացման համար իսրայելական արտադրության «Հարոպ կամիկաձե» անօդաչու թռչող սարքերն այս կատեգորիայի ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքերից են: Մասնավորապես, այդ անօդաչու սարքերը հաջողությամբ օգտագործվել են՝ С-300 հրթիռային համակարգերը շարքից դուրս բերելու ժամանակ։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կողմից արտադրվող Bayraktar TB-2-ի դերն անվիճելի է։ Միայն պատերազմի առաջին երկու շաբաթում Ադրբեջաի Զինված ուժերը ոչնչացրել են հայկական բանակին պատկանող հակաօդային պաշտպանության 60 համակարգ (հիմնականում 9K33 Osa և 9K35 Strela)։ Այսպիսով, Ադրբեջանը, դիվերսիֆիկացնելով զենքի գնումները, կարողացավ նվազեցնել ռուսական ռազմական արդյունաբերությունից կախվածությունը, որը ավանդական է դարձել նախկին Խորհրդային Միության շատ երկրներում»,- ասել է Հ.Փիրիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս