ՌԴ Պետդումայի պատգամավոր. «Հայաստանն անօրինական պետություն է»
  ՌԴ Պետդումայի պատգամավոր.  «Հայաստանն անօրինական պետություն է»
11:38     24 11 2022    
«Հայաստանն անօրինական պետություն է, որի հետ, ըստ օրենքի, ռուսաֆոբիայի պատճառով հարցը պետք է լուծվի».

URA.RU-ին այսպես է մեկնաբանել Երևանում հակառուսական ցույցերը՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովը։

«Հայաստանում իշխանությունը դրել է ԱՄՆ-ը նարնջագույն հեղափոխության գործընթացում, ինչպես Կիևում։ Սակայն նրա գոյատևման հարցը կախված է Ռուսաստանի Դաշնությունից։ Անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով լուծել ռուսաֆոբիայի հարցը՝ ապօրինի պետական կազմավորման մեջ»,- ասել է Ֆեդորովը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   Հայաստան  


Լրահոս