Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է 14 փաստաթուղթ
|
|
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների ղեկավարները որոշել են՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով և հատուկ միջոցներով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
|
Այս փաստաթուղթը ներառված է՝ չորեքշաբթի օրը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ստորագրված 14 որոշումների ցանկում։ Փաստաթղթերի ցանկը հրապարակված է Կրեմլի կայքում։
Գագաթնաժողովում որոշումներ են ընդունվել՝ ՀԱՊԿ-ի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ ձևավորման, ՀԱՊԿ կապի համակարգի կարգավորման և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ արձանագրային որոշում:
Մի շարք փաստաթղթեր վերաբերում են կազմակերպչական և կադրային հարցերին: Դրանցից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում նախագահության ժամկետների, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի, ՀԱՊԿ համագումարի և ցուցահանդեսային միջոցառման, կազմակերպությունում նախագահության, ։ և Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին։
Ստորագրված որոշումներից մեկը վերաբերում է ՀԱՊԿ-ի փոխգործակցությանը այլ կառույցների հետ. ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցությունը զարգացնելու մտադրությունների մասին։ Մյուս փաստաթղթերը վերաբերում են ՀԱՊԿ բյուջեին և պարգևատրումներին՝ կապված ՀԱՊԿ 20-րդ և 30-րդ տարեդարձի հետ։
Հեշթեգներ.
ՀԱՊԿ
Հայաստան