Բելգրադում կայացել է նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը
 Բելգրադում կայացել է նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը
15:34     23 11 2022    
Նոյեմբերի 23-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի կայքին, հրապարակում, որտեղ ծածանվել են Ադրբեջանի և Սերբիայի պետական դրոշները, նախագահ Իլհամ Ալիևի պատվին շարվել է պատվո պահակախումբ:

Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը ողջունել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Հնչել են Ադրբեջանի և Սերբիայի պետական օրհներգները։

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Ադրբեջանի նախագահին:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Բելգրադ  


Լրահոս