Ֆրանսիայի դեսպան. Ես հավատում եմ, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են հասնել խաղաղության
  Ֆրանսիայի դեսպան.  Ես հավատում եմ, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են հասնել խաղաղության
13:26     21 11 2022    
Ես հավատում եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության։ Երբեք մի հանձնվեք:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter սոցիալական ցանցում գրել է՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։

«Երեկ պաշտոնապես ավարտվեց Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի իմ առաքելությունը։

Դա մեծ փորձ էր պատմական պահին: Ես երախտապարտ եմ Ադրբեջանում իմ ձեռք բերած բազմաթիվ ընկերների համար և մաղթում եմ իմ իրավահաջորդ Անն Բոյոնին ամենայն բարիք։

Ես հավատում եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության։ Երբեք մի հանձնվեք»,- ասել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիայի-դեսպան   Ադրբեջան  


Լրահոս