Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։
Այս ուղղությամբ միջոցառումների շրջանակներում ադրբեջանական բանակի զինծառայողների հետ անցկացվում են հասարակական-քաղաքական պատրադստման պարապմունքներ։
Պարապմունքներում անձնակազմի ուշադրությանն են ներկայացվում՝ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ելույթների ժամանակ հնչեցրած՝ ադրբեջանական բանակի մասին արտահայտությունները, մանրամասն պատմվում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի դիվանագիտական գործունեության պատմական նշանակության մասին։
Ազատագրված տարածքներում ծառայող զինվորականների հետ զրույցի ընթացքում պատմվում է՝ այս տարածքների պատմության, Հայրենական պատերազմի տարիներին այդ հողերի օկուպացիայից ազատագրման համար ռազմական գործողությունների ժամանակ զինծառայողների ցուցաբերած հերոսության օրինակների մասին։