Ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծության են ենթարկվել
  Ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծության են ենթարկվել
09:00     19 11 2022    
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ Բասարքեչարի շրջանի Իստիսու և Յուխարը Զաղալը բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից գնդակոծել են՝ Քելբեջարի շրջանի Մոլլաբայրամլը բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։

Բացի այդ, ժամը 17:10-ին Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները գնդակոծել են՝ Ֆիզուլիի շրջանի Յուխարը Վեյսալլը բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։

Նշված ուղղություններում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս