Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի հետ կապված
 Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի հետ կապված
17:07     18 11 2022    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում հարցաքննվել է որպես վկա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ «Ազատություն» ռադիոկայանին հղումով, այս մասին հայտնել են քննչական մարմնում։

2022 թվականի մայիսի 4-ից շարունակվում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ենթադրյալ հանցագործությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությունը։

Փաշինյանին հարցաքննել պահանջել են՝ ապրիլից սկսած, մի քանի ամիս շարունակ կառավարության շենքի և Գլխավոր դատախազության դիմաց տարբեր բողոքի ակցիաներ անցկացնող, զոհված հայ զինծառայողների հարազատները: Նրանք նաև պահանջել են Հայաստանի վարչապետին ներգրավել, որպես մեղադրյալ:
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս