Ադրբեջանի ցամաքային զորքերում մարտավարական վարժանքներ են անցկացվել՝ մարտական կրակի արձակմամբ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:29
18 11 2022
Ընթացիկ տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ցամաքային զորքերի մոտոհրաձգային ստորաբաժանումներում մարտավարական վարժանքներ են անցկացվել՝ մարտական կրակի արձակմամբ:
Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով։
Վարժանքներին ներգրավված ստորաբաժանումները կատարել են գործնական գործողություններ։
Ստորաբաժանումները մշակել են մարտական տեխնիկայով առաջխաղացման տարբեր մեթոդներ և, հետևելով նախատեսված երթուղուն, հաջողությամբ կատարել են՝ պայմանական հակառակորդի դիրքերին մոտենալու և հայտնաբերված թիրախները ոչնչացնելու խնդիրները։
Հայրենական պատերազմում և ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված փորձի հիման վրա անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը՝ մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է՝ ներառյալ դաշտային պատրաստության և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը։