Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկվել են ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների պատասխանատու անձինք։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա նա պետք է դադարի օգտագործել շատ վտանգավոր հռետորաբանություն։
«Երեսուն տարի մենք խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել»,- նշել է նախագահը։
«Նրանց արարքները մենք պետք է չափենք ոչ թե խոսքով, այլ գործողություններով։ Որովհետև նրանց խոսքերը հակասում են իրենց գործողություններին կամ պլաններին»,- հավելել է պետության ղեկավարը։