Իլհամ Ալիև. Ես խաղաղության մասին նրանց խոսակցությունները համարում եմ յուրօրինակ մանիպուլյացիա
  Իլհամ Ալիև.  Ես խաղաղության մասին նրանց խոսակցությունները համարում եմ յուրօրինակ մանիպուլյացիա
17:14     17 11 2022    
Խաղաղության մասին Հայաստանի ղեկավարության այսօրվա խոսակցությունները համարում եմ յուրօրինակ մանիպուլյացիա։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկվել են Եվրամիության Արևելյան գործընկերության մի շարք անդամ պետությունների պատասխանատու անձինք։

«Դուք նշեցիք ձեր այցը Հայաստան և այն մասին, որ խաղաղության ուղերձ եք ստացել Հայաստանի ղեկավարությունից։ Այս ուղերձները մենք լսել ենք օկուպացիայի ողջ տարիների ընթացքում։ Սակայն նրանք անկեղծ չէին։ Մենք էլ էինք խաղաղություն ուզում, բայց մենք ուզում էինք վերադարձնել մեր հողերը։ Նրանք խաղաղություն էին ուզում՝ առանց հողերի վերադարձի։ Տարբերությունը սա է: Ուստի մենք ստիպված եղանք հակամարտությունը լուծել ուժային, իսկ այնուհետև քաղաքական ճանապարհներով։ Խաղաղության մասին նրանց ներկայիս խոսակցությունները համարում եմ յուրօրինակ մանիպուլյացիա»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս