Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Վրաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է դիմավորման պաշտոնական արարողություն։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Արդյունքում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է՝ 2023 թվականի համար երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր։