Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ նոյեմբերի 19-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի մտադրությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի, Եվրամիության և Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ ձևաչափով անցկացված Պրահայի հանդիպման արդյունքների և դրա հետ կապված հարցերի շուրջ։
Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անաչառ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի կողմից վերջին օրերին արված հայտարարությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգին։