Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովը՝ ելույթ ունենալով խորհրդարանում՝ «Ադրբեջանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Կոմիտեի նախագահը նշել է, որ արտերկրում գործող դեսպանատներին և հյուպատոսություններին հաջորդ տարվա պետբյուջեից 130 մլն մանաթի հատկացումը չափազանց կարևոր հարց է.
«Մեր գործունեությունը միջազգային մակարդակում պետք է ուժեղացվի։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանն ու նրա հովանավորները սկսեցին հակադրվել Ադրբեջանին միջազգային ասպարեզում։ Հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված է այդ նպատակների համար միջոցների հատկացում։ Սակայն այս ոլորտում մեր աշխատանքը պետք է կազմակերպենք էլ ավելի բարձր մակարդակով։ Անհրաժեշտ է ավելացնել դեսպանատների թիվը և ընդլայնել կապերը արտասահմանյան երկրների հետ։ Պետք է պարզել, թե որ երկրներում է անհրաժեշտ դեսպանատուն բացել»։