Գեներալ Քենան Սեյիդով. Ոչ մի ուժ չէր կարող խանգարել մեզ Շուշա մտնել
  Գեներալ Քենան Սեյիդով.  Ոչ մի ուժ չէր կարող խանգարել մեզ Շուշա մտնել
10:59     08 11 2022    
Ոչինչ, ոչ մի ուժ չէր կարող խանգարել ադրբեջանական բանակին Շուշա մտնել։

Այս մասին Zinvor.info-յին պատմել է՝ Հայրենական պատերազմի հերոս, բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայոր Քենան Սեյիդովը։

Ք.Սեյիդովը, ով Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի համար մղվող մարտերի հրամանատարներից էր, պատմել է, որ զինծառայողները նախ ապահովել են՝ քաղաքի շրջակայքի բարձունքների վրա վերահսկողություն, ապա սպասել են Շուշա մտնելու հնարավորության։

«1986 թվականին ես հանգստացել եմ Շուշայի ճամբարում, տարիներ անց դարձել եմ Շուշան օկուպացիայից ազատագրման գործողության մասնակիցը: Մենք շատ էինք հուզվել՝ տեսնելով Շուշան, երբ քաղաքը պատած մառախուղը իջավ: Ես դա երբեք չեմ մոռանա, այդ պահին վստահություն հայտնվեց, որ քաղաք ենք մտնելու»,- ասել է նա։

Գեներալ-մայորի խոսքով, չնայած բոլոր դժվարություններին, ադրբեջանական բանակն այն ժամանակ պատրաստ էր կատարել իր առջև դրված խնդիրները։ «Շուշայի ռելիեֆը շատ բարդ է, դա բարդացրեց մեր գործը: Բայց ոչինչ և ոչ մի ուժ չէր կարող խանգարել մեզ մտնել Շուշա և ամրապնդվել այնտեղ»,- ասել է Ք. Սեիդովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Քենան-Սեյիդով   Ադրբեջան  


Լրահոս