Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:35-ից մինչև 21:50-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի Յուխարը Շորժա գյուղի ուղղությամբ գտնվող դիրքերից, ընդմիջումներով գնդակոծել են Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլը և Բյազիրխանա գյուղերի մոտ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրետանային զինատեսակներ։
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ», - նշվում է հաղորդագրության մեջ: