Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են՝ փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարներ, ինչպես նաև ռազմական միավորումների և կազմավորումների հրամանատարներ։
ՊՆ զինծառայողներին բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու մասին ԱՀ նախագահի հրամանի և պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի հրապարակումից հետո՝ զինծառայողներին շնորհվել են բարձրագույն զինվորական կոչումներ։ Զինծառայողներին փոխանցելով Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհավորանքները՝ պաշտպանության նախարարը հաջողություններ է մաղթել նրանց հետագա ծառայության մեջ, տվել համապատասխան հանձնարարականներ։
Այնուհետեւ պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել՝ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները։
Մանրամասն վերլուծվել է հայ-ադրբեջանական պայմանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքներում ստեղծված առկա օպերատիվ իրավիճակը, հատուկ ընդգծվել է՝ Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը՝ հայկական անօրինական զինված խմբավորումների գործունեության մշտական դիտարկման և վերահսկողության կարևորությունը:
Նշվել է, որ պաշտպանության նախարարն այցելել է մեր երկրի հարավային շրջաններում տեղակայված ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի և հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներ, կոմանդոսի ստորաբաժանումներ, զննել ուսումնական կենտրոնները, հետևել ստորաբաժանումների գործնական մարտական պատրաստությանը։ Հստակեցվել են օպերատիվ պլանները, հրամանատարության առջև՝ մարտական պատրաստության հետագա բարձրացման կոնկրետ խնդիրներ են դրվել։
Եզրափակելով, հանձնարարականներ են տրվել՝ զորքերի ծառայության կազմակերպման, անձնակազմի ծառայողական և սոցիալ-կենցաղային պայմանների հետագա կատարելագործման, ազատագրված տարածքներում ինժեներական աշխատանքները շարունակելու և բժշկական ապահովման հարցերի հետ կապված։
Zinvor.info