Զաքիր Հասանովը ստուգումներ է անցկացրել Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասերում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:30
05 11 2022
Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ նոյեմբերի 4-ին՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Հայաստանին սահմանակից շրջաններում տեղակայված զորամասեր։
ՊՆ մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ նախարարը ծանոթացել է վերջերս օգտագործման հանձնված տեղակայմման կետում ստեղծված պայմաններին, նրան զեկուցվել է, որ տեղակայման կետում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները բարձր մակարդակով զինվորական ծառայության համար։
Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ զորքերի մարտական հերթապահության և ծառայության կազմակերպման, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների հետագա բարելավման հետ կապված։