Թուրք գեներալը հետևել է՝ Ադրբեջանի հարավային սահմանների մոտ հատուկ նշանակության ուժերի զորավարժություններին
 Թուրք գեներալը հետևել է՝ Ադրբեջանի հարավային սահմանների մոտ հատուկ նշանակության ուժերի զորավարժություններին
18:37     03 11 2022    
Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության խմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսաին՝ երկրի հարավային սահմանների մոտ հետևել է հատուկ նշանակության ուժերի զորավարժություններին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Բախտիյար Էրսաին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ այդ նպատակով այցելել է հարավային շրջան։

Հասանովն ու Էրսաին հանդիպել են հատուկ նշանակության ջոկատայինների հետ, ստուգել Ադրբեջանի հարավային շրջաններում տեղակայված զորամասերի և միավորումների մարտական պատրաստվածությունը։

Նշենք, որ պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 2-ին Ադրբեջանի հարավային սահմաններին հարող շրջաններում մեկնարկել են հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս