Այս մասին Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի այսօրվա նիստում՝ «Ադրբեջանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է՝ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, հայտնում է
Zinvor.info-ն։
Նախարարն ասել է, որ անհրաժեշտության դեպքում կարելի է դիտարկել այս ոլորտի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարցը՝ կախված իրավիճակից. «Այս տարեվերջին ազատ մնացորդի օգտագործումը նախատեսված չէ։ Փոխարժեքի կայունությունն ապահովելու համար Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի միջև շատ սերտ համակարգված աշխատանք է տարվում։ Մենք շահագրգռված ենք ապահովել, որ այս կայունությունը չտուժի»։