Սեպտեմբերյան մարտերը էլ ավելի մեծացրեցին ադրբեջանական բանակի ռազմական առավելությունը
 Սեպտեմբերյան մարտերը էլ ավելի մեծացրեցին ադրբեջանական բանակի ռազմական առավելությունը
09:43     03 11 2022    
Սեպտեմբերյան մարտերը էլ ավելի մեծացրեցին ադրբեջանական բանակի ռազմական առավելությունը հակառակորդի նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը՝ ելույթ ունենալով «Հայրենական պատերազմ. Հաղթանակի 44-օրյա տարեգրությունը» թեմայով գիտագործնական համաժողովում:

«2021 և 2022 թվականների բախումների ընթացքում, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին ձեռք բերված հաջողությունները ապացուցեցին, որ հետպատերազմյան շրջանում բանակաշինության ոլորտում բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։ Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը լուրջ հարված են հասցրել Հայաստանի ռազմական ենթակառուցվածքներին՝ էլ ավելի մեծացնելով իր ռազմական առավելությունը», - ընդգծել է Գլխավոր շտաբի պետը:
Zinvor.info

Հեշթեգներ. Քերիմ-Վելիև   Ադրբեջան  


Լրահոս