Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարությունում:
«ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի վրա հղումով տարածված տեղեկատվությունը ադրբեջանական բանակի նահանջի և դիրքերի փոփոխության, ինչպես նաև Իստիսու բնակավայրի ուղղությամբ հայկական բանակի ստորաբաժանումների հետ փոխհրաձգության հետևանքով անձնակազմի կորուստների մասին, սուտ է:
Հոկտեմբերի 24-ից առ այսօր օպերատիվ իրավիճակում փոփոխություններ չկան: Իսկ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը ցույց է տալիս նրա անտեղյակությունը:
Տեղեկացնում ենք, որ օպերատիվ իրավիճակում փոփոխություններ չեն եղել, և մեր ստորաբաժանումները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել իրենց նախկին դիրքերում»,- ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։