Իլհամ Ալիև. «Հիմա եկել է ժամանակը գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»
  Իլհամ Ալիև.  «Հիմա եկել է ժամանակը գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»
21:20     31 10 2022    
Հիմա եկել է ժամանակը գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ այսօրվա հանդիպումը նվիրված է տարածաշրջանային հարցերին:

«Հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և, իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այդ հարցում։

Այսօրվա եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա քիչ ուշ, առաջինը չի լինելու։ Ձեր նախաձեռնությամբ նման հանդիպումներ անցկացվել են, և ես տեսնում եմ, որ դրանք շատ լավ խթան են հաղորդել կարգավորման գործընթացին»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս