Հուլուսի Աքար. Թուրքիայի Զինված ուժերն աջակցում են Ադրբեջանի արդար պայքարին
  Հուլուսի Աքար.  Թուրքիայի Զինված ուժերն աջակցում են Ադրբեջանի արդար պայքարին
16:41     28 10 2022    
Թուրքական բանակը աջակցում է Ադրբեջանի արդար պայքարին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, այս մասին ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի շնորհավորական ուղերձում հոկտեմբերի 29-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Աքարը հավելել է, որ բացի Ադրբեջանից, Թուրքիայի Զինված ուժերը նպաստում են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, Լիբիայում և աշխարհի այլ երկրներում խաղաղությանն ու կայունությանը։

Նրա խոսքով, Թուրքիան արդեն ակտիվ ու ուժեղ տերություն է, որի ազդեցության գոտին ու շահերն անընդհատ ընդլայնվում են։

«Թուրքիայի Զինված ուժերը կշարունակեն հաջողությամբ իրականացնել իրենց պարտականությունները՝ որպես արդյունավետ, զսպող և հարգված բանակ՝ ոգեշնչված մեր ժողովրդի սիրով, վստահությամբ և աղոթքներով», - նշել է Աքարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս