Հուլուսի Աքար. Թուրքիան բավարարում է Ադրբեջանի պաշտպանական կարիքները
  Հուլուսի Աքար.  Թուրքիան բավարարում է Ադրբեջանի պաշտպանական կարիքները
10:01     26 10 2022    
«Թուրքիայի՝ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգություն ապահովող երկրի վերածվելու հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է ազգային պաշտպանական արդյունաբերության զարգացումը»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ SAHA EXPO-2022 պաշտպանական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

«Մենք արդեն զենք, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ, հրթիռներ և նավեր արտադրող երկիր ենք։ Կարճ ժամանակում մենք կարտադրենք նաև մեր ազգային կործանիչն ու տանկը։ Նաև, բարեբախտաբար, մենք կարող ենք բավարարել բարեկամ երկրների և դաշնակիցների, այդ թվում՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, Ադրբեջանի և Լիբիայի պաշտպանական կարիքները»,- ընդգծել է Հուլուսի Աքարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս