Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։
Նրա խոսքով, արդեն ստորագրվել են մի շարք պայմանագրեր։ Նախարարը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայում մեծ աշխատանք է կատարում զենքի արտադրության ոլորտում։
Զաքիր Հասանովը խոսել է նաև ադրբեջանական բանակում «թուրքական մոդելի» ներդրման ուղղությամբ իրականացվող մի շարք աշխատանքների մասին. «Աշխատանքների մեծ մասն ավարտված է։ Փոխվել է կազմակերպչական և կադրային կառուցվածքը, համակարգը, հիմնականում՝ ղեկավարումը։ Սա հաջողությամբ ներդրվել է և իրեն դրսևորել վերջին մարտերում: Ինչպես գիտեք, աշխատանքներ են տարվում նաև զորամասերի կազմակերպման ուղղությամբ։ Ստեղծվել և գործում են Կոմանդոսի զորամասեր»։
Նախարարը պարզաբանել է, որ ադրբեջանցի կոմանդոսներն իրենց կարողությունները ցուցադրել են նախորդ ամիս Հայաստանի կողմից սահմանին ձեռնարկված սադրանքի ժամանակ։
«Նրանք հաջողությամբ կատարել են առաջադրանքը։ Հաջողությամբ իրականացվում են նաև այլ հարցեր»,- հավելել է նախարարը։