Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։
Նրա խոսքով, վերջին տարիներին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում շատ մեծ առաջընթաց է գրանցվել։
«Հայտնի է, որ մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի Զինված ուժերի հետ։ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ մենք առաջ ենք շարժվում և մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի մեր բանակը համապատասխանի Թուրքիայի Զինված ուժերին։ Բնականաբար, այս հարցում խնդիր է դրված ապահովել բանակն ամենաարդիական սպառազինությամբ»,- ընդգծել է նախարարը։