Թեժ մարտեր Արևելյան Զանգեզուրում. Գուբադլիի ազատագրումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Թեժ մարտեր Արևելյան Զանգեզուրում. Գուբադլիի ազատագրումը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:14     25 10 2022    
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հակահարձակողական գործողության արդյունքում ադրբեջանական բանակը 2020 թվականի հոկտեմբերի 25-ին օկուպացիայից ազատագրեց Գուբադլի քաղաքը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Հայրենական պատերազմի մասնակիցները Baku TV-ի թղթակցին պատմել են Գուբադլիի համար մղվող մարտերի մանրամասները։

Մայոր Իբրահիմ Ալիևի խոսքով՝ մարտերի ընթացքում հակառակորդը բոլոր տեսակի զինատեսակներ է կիրառել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար, սակայն, չդիմանալով ճնշմանը՝ ստիպված է եղել նահանջել։

«Գուբադլի» գործողությունը ադրբեջանցի զինծառայողներից պահանջում էր առավելագույն պրոֆեսիոնալիզմ և անձնվիրություն, քանի որ քաղաք տանող ուղին անցնում էր շրջակա բարձունքների ազատագրմամբ։

Կոմանդոսի ստորաբաժանման զինծառայող Շամխալ Հուսեյնովը նշել է, որ հարթավայրային տեղանքը սահմանափակում էր ադրբեջանական բանակի մանևրը։ Սակայն, հիմնական նպատակը շրջկենտրոնի ու շրջակա գյուղերի ազատագրումն էր, քանի որ դրանից հետո հնարավոր էր առաջ շարժվել ու կտրել Լաչինի միջանցքը։

Zinvor.info

Հեշթեգներ. Գուբադլի   Ադրբեջան  


Լրահոս