ՊՆ. Ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի ԶՈՒ-ի ստորաբաժանումների գնդակոծման մասին տեղեկությունը սուտ է
  ՊՆ.  Ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի ԶՈՒ-ի ստորաբաժանումների գնդակոծման մասին տեղեկությունը սուտ է
23:45     24 10 2022    
Տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական բանակը կրակ է բացել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։

«Հակառակ կողմից տարածված տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, իբր, տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներից կրակ են բացել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ, չի արտացոլում իրականությունը և լիովին սուտ է։

Մենք կտրականապես հերքում ենք տարածված տեղեկատվությունը»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Ադրբեջան  


Լրահոս