Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) մայոր, Հայրենական պատերազմի հերոս Ռոյալ Գուլիևը։
Նրա խոսքով, Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանա-իրանական պետական սահմանի վերականգնումից հետո, սահմանապահներին հանձնարարված խնդիրներից մեկը եղել է ադրբեջանա-հայկական պետական սահմանի երկայնքով ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողություն սահմանելը։
Նրա խոսքով, հանձնարարված խնդիրները կատարելու համար պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները անցել են հարձակման. «Սկզբում հակառակորդից ազատագրվել են Զանգիլանի Վեժնալ և Աղբենդ գյուղերի ուղղությամբ գտնվող բարձունքները։ Ռազմավարական մեծ նշանակություն ուներ Վեժնալը գյուղի ոսկու արդյունահանման ձեռնարկության մոտ գտնվող Սըգըթ բարձունքը։ Այս բարձունքին վրա հայկական ստորաբաժանումները կենտրոնացան ու ամրապնդեցին իրենց դիրքերը։ Դա բարդ և միաժամանակ շատ կարևոր խնդիր էր մեզ համար։ Սըգըթ բարձունքի գրավումը կարևոր էր, քանի որ հնարավորություն էր տսլիս վերահսկել Աղբենդը, Վեժնալին և այնտեղ գտնվող ոսկու արդյունահանման գործարանը, ինչպես նաև Հայաստանի տարածքում գտնվող որոշ հենակետեր»։
Այս տարածքի մաքրումը հակառակորդից վստահվել է Ռ.Գուլիևի ղեկավարած ստորաբաժանմանը։ Գիշերը սկսվեց առաջխաղացումը դեպի բարձունք: