Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 20-ին Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովն այցելել է Խավուշի և Բուզգովի շրջաններում տեղակայված ստորաբաժանումներ, հետաքրքրվել իրականացվող ինժեներական աշխատանքներով։
Այս ուղղությամբ անձնակազմի կենցաղային պայմանները բարելավելու նպատակով վերակառուցվել է հինգ կետ, որոնք ապահովվել են էլեկտրականությամբ, բնական գազով և կենցաղային իրերով, իսկ 4 կետերում կատարվել են հիմնանորոգման և վերականգնման աշխատանքներ։ Դիրքերն ապահովվել են բետոնե կացարաններով, ինչը բարձրացրել է պաշտպանության կայունությունը։