Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում կարող են ստեղծվել ագրոպարկեր
 Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում կարող են ստեղծվել ագրոպարկեր
18:20     19 10 2022    
«Առաջիկայում մենք բանակցություններ կսկսենք ձեռնարկատիրության սուբյեկտների հետ՝ ազատագրված տարածքներում մեկ կամ մի քանի գյուղատնտեսական պարկեր ստեղծելու շուրջ։

Այս մասին ասել է՝ տնտեսության նախարարությանը կից տնտեսական գոտիների զարգացման գործակալության խորհրդի նախագահի տեղակալ Էլխան Շիրիևը, փոխանցում է Zinvor.info-ն։

«Ներկայումս 33 շրջաններում կա 51 ագրոպարկ։ Եվլախում և Սաբիրաբադում ագրոպարկերը ստեղծվել են պետության կողմից, իսկ մյուսները՝ մասնավոր անձանց։ Օկուպացիայից ազատագրված տարածքներում ագրոպարկեր ստեղծելու համար անհրաժեշտ է վերականգնել ենթակառուցվածքները։ Գյուղատնտեսությունն այնպիսի ոլորտ է, որտեղ տարիներ են պահանջվում ենթակառուցվածքների ստեղծման համար, մասնավորապես՝ ջրային տնտեսությունների ստեղծումը։ Բայց այս տարածքներում ջրային ռեսուրսների առումով լայն հնարավորություններ կան»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ազատագրված-տարածքներ  


Լրահոս